Թուրքիայում նաև Ադրբեջանի մասնակցությամբ ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները
Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները։ Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։
Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 կործանիչներով։
Միջազգային ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիս 21-ին և ավարտվելու են հուլիսի 2-ին։