Եվրամիության թվային COVID սերտիֆիկատը պաշտոնապես ուժի մեջ է մտնում այսօրվանից
ԵՄ լայն տարածում ունեցող ճանապարհորդական անցագիրը, որը նախատեսված է կոորավիրուսային համաճարակի պայմաններում դաշինքով շարժումը հեշտացնելու համար, պաշտոնապես ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հուլիսի 1-ից: Այս մասին գրում է Euronews-ը։
Դրա նպատակն է հնարավորություն ընձեռել մարդկանց ավելի ազատ շարժվել աշխատանքի համար և ճանապարհորդել անդամ երկրներում`կրճատելով փաստաթղթերը և վերացնելով կարանտինը:
Սակայն անցագրի մեկնարկը տրվում է կորոնավիրուսի Դելտա տարբերակի տարածման պայմաններում, և ԵՄ երկրները, որոնք դեռ բաժանված են ճանապարհորդության քաղաքականության հարցում, կիրառում են իրենց քաղաքականությունը: Ավիաընկերությունները նախազգուշացնում են ամռանը օդանավակայաններում քաոսի մասին, եթե չլինի ավելի լավ համակարգում:
Փաստաթուղթը, որը մատչելի է թվային կամ թղթային ձևով, կներառի տեղեկություններ պատվաստումների, թեստերի և հիվանդությունից վերականգնման մասին: ԵՄ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել անձնագիրը, եթե ունենան առնվազն երեք տարրերից մեկը: