Արսեն Թորոսյանը գնաց, Արայիկ Հարությունյանն եկավ
Նիկոլ Փաշինյանն այսօր երեք որոշում է ստոագրել։ Դրանցից մեկով Արայիկ Հարություննյանին ազատել է իր գլխավոր խորհրդականի պաշտոնից, մյուսով Արսեն Թորոսյանին ազատել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, երրորդով Արայիկ Հարությունյանին նշանակել է Թորոսյանի՝ արդեն նախկին պաշտոնին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախկին նախարարն էր, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախկին նախարարը։
Վերջինը ՔՊ ցուցակի 10-րդ հորիզոնականում է։ Արայիկ Հարությունյանը 11-րդում է։
Ֆեյսբուքյան էջում Թորոսյանը հաջողություն է մաղթել Հարությունյանին, շնորհակալություն՝ աշխատակազմի իր գործընկերներին։
Գրառման ներքո օգտատերերը գրել են.
«Կադրերի տեղափոխությունից վատ կառավարումը չի փոխվում»։
«Արայիկ Հարությունյան, լավ էլի ... ուրիշ կադրեր չկան Հայաստանում»։
«Մի անծանոթ ու անտեղյակ անձնավորություն, որ կարդայ, կը մտածի ինչ տքնաջանք աշխատանքի մասին է խոսքը , գոնէ հիմա ոչ մի բան մի ասեք սուսիկ փուսիկ հեռացէք ինչքան արեցիք , ցխեցիք հերիք եղավ բոլ եղաւ գնացէք շատ շտապ հեռացեք»։
«Հիմա,ո՞ր ոլորտն ես գնում քանդես»։
«Պարոն վարչապետ, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։