Լավրով․ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև գործնական փոխգործակցության կարգավորմանը
Անթալիայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հանդիպումից հետո նախարարները մամուլի ասուլիս են տվել։ Լրագրողներին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկել են տուրիզմի, առևտրաշրջանառության, էներգետիկ նախագծերի վերաբերյալ հարցեր։ Բացի այդ քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան և Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի և Երևանի միջև գործնական փոխգործակցության կարգավորմանը:
«Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ աջակցելու Բաքվին և Երևանին՝ լուծելու հարաբերությունների կարգավորման վերաբերյալ գործնական հարցերը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը»,-ասել է Լավրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան