Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
Ռուս խաղաղապահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում ապահովում են խոտհնձի ժամանակ տեղի բնակիչների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Ասկերանի շրջանում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման գործողություններ: Տարածաշրջանում կան բազմաթիվ մշակովի դաշտեր, և դրանք գտնվում են սահմանազատման գոտում»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Իգոր Սերգեևը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոշ գյուղի բնակիչներն դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև հունձ են իրականացնում, որպեսզի հրդեհ չբռնկվի:
«Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում անցկացրել են ստուգման աշխատանքներ պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան