Էջմիածնի քաղաքապետը՝ Չորաթանին նվիրատվության մասին. «Ես չէի ցանկանա շատ մեկնաբանել»
«Ես ցանկանում էի, որ այս ամենն արվեր առանց որևէ գնահատականի և մեկնաբանության»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումար Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին փոխանցելուն:
Նա նշեց, որ ամեն ինչ արվել է ի սրտե. «Ես չէի ցանկանա շատ մեկնաբանել: Ամեն տարի նմանատիպ օգնություններ լինում են և Արցախին, և Հայաստանի սահմանամերձ համայնքներին՝ ավելի քիչ լուսաբանվելով ու հրապարակվելով»:
Կ. Գրիգորյանն ընդգծեց, որ սահմանը պետք է ամուր լինի, և իրենք էլ պետք է կանգնած լինեն սահմանի թիկունքին:
Նախորդող հրապարակում՝
Էջմիածնի քաղաքապետարանի նվիրատվությունը այսօր կփոխանցվի սահմանամերձ Չորաթանի գյուղապետարան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում