«Հրապարակ». Ինչու են «թայմաութ» վերցրել Արցախի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները «թայմաութ» են վերցրել։ Սպասում են, որ Արայիկ Հարությունյանի խաղն ավարտվի, որպեսզի վերսկսեն՝ արդեն իշխանափոխության ճանապարհային հստակ քարտեզ հրապարակելով։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ իր հրաժարականը պահանջող և նախկինների կողմից ուղղորդվող խմբին է միացել Արցախում հայտնի Արթուր Օսիպյանը, ով Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների ժամանակ ընդդեմ նախկինների ելույթներ է ունեցել։ Այս փաստը դուր չի եկել նախաձեռնող իրական խմբին, և որոշել են, որ ինչ-որ պահ դադար վերցնեն, որպեսզի Օսիպյանն իր անելիքն ավարտի, ու նոր միայնակ իրագործեն իրենց պլանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին