Արցախի պետնախարար. Արցախում հիմա էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներն ավելի սուր են արտահայտված
Արցախում պատերազմի ընթացքում Ադրբեջանի օկուպացիայի հետևանքով ջրային շատ ակունքների նկատմամբ վերահսկողություն այժմ հայկական կողմը չունի։ Առաջացած ջրի խնդրի լուծման համար Արցախում մտածում են ջրամբարներ կառուցել։
«Զգալի ծրագրեր արդեն նախատեսված են։ Մասնավորապես նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները։ Զուգահեռաբար խմելու ջրի հարցերը բոլոր համայքներում երեք տարվա ընթացքում նախատեսում ենք լուծել, որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու նաև Ստեփանակերտի մասով»,-ընթացող առցանց ասուլիսում հայտարարեց Ացախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով «Մեդիահաբ»-ի լրագրողի հարցին։
Նրա խոսքով, իրենք կարևորում են նաև ջրի որակի հարցերը, այդ մասով հիմա լրացուցիչ ուսումնասիրություններ են իրականացվում։
«Միջոցներ են ձեռնարկվում վերահսկողության ուժեղացման, լրացուցիչ ռիսկերի նվազեցման, ջրի որակի բարձրացման ու հանրային առողջության վրա դրական անդրադառնալու ուղղությամբ։ Կարծում եմ, որոշ ժամանակ անց կկարողանանք արդեն հստակ ծրագրեր առաջարկել մեր հասարակությանը»,-ասաց նախարարը։
Արցախցի պաշտոնյան, անդրադառնալով վնասված ենթակառուցվածքներին, որոնք պատերազմի ընթացքում դիտավորվյալ թիրախավորվել էին թշնամու կողմից, ասաց՝ շատ ինտենսիվ աշխատանք է կատարվել, երբեմն նաև չերևացող։
«Հիմա արդեն կարող ենք ասել, որ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են մեր բոլոր ենթակառուցվածքները։ Միայն որոշ համայնքներում, կախված արտեզյան հորերի վերահսկողության ու մի շարք այլ փոքր խնդիրների հետ, պատերազմի հետևանքները դեռ մնում են»,-նշեց Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրամատակարարմանը, ապա Բեգլարյանն ասաց, քանի որ Արցախի ՀԷԿ-երի համակարգը մեծամասամբ մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ապա համակարգի անկախության, ինքնաբավության առումով լրացուցիչ աշխատանքների կարիք կա։
«Էլեկտրամատակարարման համակարգի արդիականացման խնդիր ունենք, որը նախապատերազմյան շրջանում էլ առկա էր, բայց հիմա ավելի սուր է արտահայտված։ Այս մասով էլ ծրագրեր կան, առաջիկայում լուծումներ են տրվելու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Մի քանի շաբաթից ավելի հստակ կարող են ասել, թե ով երբ կարող է ապահովվել բնակարանով
- Արտակ Բեգլարյանն Արցախում նոր պաշտոն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում