Ղրիմում զբոսաշրջության ռեկորդային աճ է գրանցվել
Այս տարվա առաջին կիսամյակում Ղրիմում զբոսաշրջային հոսքի ռեկորդային աճ է գրանցվել, մասնավորապես, այնտեղ հանգստացել է գրեթե 3,3 մլն զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այս տարի մենք արձանագրում ենք դեպի Ղրիմ զբոսաշրջային հոսքի ռեկորդային աճ։ Առաջին կիսամյակի արդյունքներով տուրիստական հոսքը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով՝ հասնելով մինչև 3 մլն 289,2 հազար զբոսաշրջիկի»,- գրել է Ակսյոնովը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում:
Նրա խոսքով՝ միայն հունիսին Ղրիմում հանգստացել է ավելի քան 1,3 մլն զբոսաշրջիկ, ինչը 2019 թվականի հունիսի համեմատ 43 տոկոսով ավելի է։ Ընդ որում հանգստացողների 60 տոկոսը ժամանել է Ղրիմի կամրջով՝ ավտոմեքենաներով և ավտոբուսներով, 32 տոկոսը՝ օդային ճանապարհով, 8 տոկոսը՝ երկաթուղով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան