Լիբանանի Հեզբոլլահը խոցել է իսրայելական 4 ԱԹՍ
Հինգշաբթի առավոտյան որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ լիբանանյան Հեզբոլլահը խոցել է իսրայելական չորս անօդաչու սարք:
Իրաքյան Sabrin News հեռուստաալիքը հայտնում է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» ուժերը խոցել են իսրայելական չորս անօդաչու թռչող սարք, որոնք Բեյրութում՝ Լիբանանի մայրաքաղաքում, ծովից գնում էին դեպի Մադի թաղամաս:
Այս կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ինչպես գրում է Pars Today-ը, սիոնիստական ռեժիմը մշտապես խախտում է Լիբանանի օդային, ծովային ու ցամաքային սահմանները:
Իսկ որոշ դեպքերում, ռեժիմն օգտվում է Լիբանանի օդային տարածքից՝ Սիրիայի վրա հարձակվելու համար:
Լիբանանը միշտ կոչ է արել միջազգային հանրությանը նախազգուշացնել Սիոնիստական ռեժիմին այդ հարձակումների կապակցությամբ և կանխել դրանց շարունակումը: