01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 3920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 104 մարդ, մահացել է 4 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 216 882 -ն` առողջացած, 4517-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1100 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5617 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 188 922 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել
- 29.06.2021. Կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 28.06.2021. Կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 26.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.06.2021. Կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան