Հայաստանի և Արցախի միջպետական վարկը գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում. Ատոմ Ջանջուղազյան
«Այս նախագծով առաջարկվում է շուրջ 8.8 մլրդ դրամ հատկացնել Արցախին, որից 1.2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը»,- կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությանն աջակցելու հերթական միջոցառումը:
Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված Հայաստանի և Արցախի միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչև պատերազմը, և այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ Արցախի տնտեսությունը նոր եկամուտներ գեներացնելու հնարավորություն չի ունեցել:
«Դրանով պայմանավորված՝ հիմա նաև լրացուցիչ միջպետական վարկի տրամադրում է նախատեսվում առաջարկվող նախագծով»,-ասաց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդհանրապես, գյուղմթերքի հարցով իրավիճակն էլ ավելի լավ է. Վահան Քերոբյան
- Կառավարության նիստում չհստակեցվեց, թե 52.5 մլրդ եկամուտից 9.2 մլրդ դրոշմանիշային վճարը հանելուց հետո ինչպես է ստացվում 54 մլրդ
- Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն կտա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում