Արտակ Բեգլարյան. Մի քանի շաբաթից ավելի հստակ կարող են ասել, թե ով երբ կարող է ապահովվել բնակարանով
«Արցախում անվտանգության խնդրից հետո երկրորդ առաջնահերթ խնդիրը բնակարանայինն է»,-ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընթացող առցանց մամուլի ասուլիսում՝ պատասխանելով շուշեցի Ալիսա Հայրապետյանի հարցին։
Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշիում բնակարանը կորցրած Ալիս Հայրապետյանը նշել էր, որ չի ցանկանում թողնել մարտական խաչ առաջին աստիճանի նահատակ հերոս եղբոր կողմից ազատագրված Արցախը, սակայն ունեն բնակարանի խնդիր, ապրում են բարեկամի տանը։ Նա հետաքրքրվել էր, թե ե՞րբ է գործելու Ստեփանկերտում բնակարանի ձեռքբերման ծրագիրը։
Արտակ Բեգլարյանն ասաց, ծրագիրը մշակվել է, շուտով կլինեն հստակ ժամկետներ, չափանիշներ, ընթացակարգեր, լիազոր մարմիններ ու սկզբունքներ։
Նրա խոսքով, շուտով հրապարակվելիք ծրագրին կից լինելու է նաև ժամանակացույց։
«Այս ամսիների ընթացքում որոշակի աշխատանքներ կատարվել են, տեղահանված որոշ ընտանիքներ մշտական կամ ժամանակավորապես տեղավորվել են, բայց շինարարական աշխատանքներն ու երկորրդային շուկայից բնակարանների ձեռքբերումն ակտիվ փուլ են մտնելու»,-նշեց նա։
Բեգլարյանն ասաց, որ մի քանի շաբաթից ավելի հստակ կարող են ասել, թե ով երբ կարող է ապահովել բնակարանով։
Շուշեցի Զարինե Մուսայելյանը, որ Շուշիում տունը կորցնելուց հետո նախ ապրել է Ստեփանակերտում, ապա Խնձրիստանում, խնդրում է Բեգլարյանի միջամտությունը պայմաններից զուրկ տան վերանորոգման համար։
«Այո, վերանորոգման մասով բավականին խնդիրներ կան։ Կոնկրետ այս դեպքով խոստանում եմ մանրամասները իմանալ և հետևողական լինել»,-ասաց պետնախարարը։
Նա հույս հայտնեց, որ բարեգործական ու պետական միջոցներով գյուղական բնակավայրերում բնակեցված տների վերանորոգումը ակտիվ փուլ կմտնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան