Իրանում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի 5-րդ ալիքի սկսվելու մասին` դելտա շտամի տարածման ֆոնին
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կորոնավիրուսային հիվանդներ ընդունող հիվանդանոցների տեղեկացմամբ, համավարակի հինգերորդ ալիքը սկսվել է: Հարավային նահանգներում կորոնավիրուսի դելտա շտամի մուտացիայի տարածումը վկայում է համավարակի ահագնացման ու տարածման մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Միևնույն ժամանակ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարմիր կարգավիճակով քաղաքների թվի ավելացումը անհանգստացնող վիճակ է ստեղծել, որ խոսում է վարակի 5-րդ ալիքի մեկնարկի մասին: Հատկանշական է, որ պատվաստման գործընթացը դանդաղ է ընթանում և դեռևս շատերը չեն պատվաստվել:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, մինչև նախորդ օրը կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել է 4 մլն. 436 հազար 83 մարդ: Երկրորդ դեղաչափն ստացել է 1 մլն. 596 հազար 507 մարդ: Երկրում օգտագործվել է 6 մլն. 32 հազար 590 դեղաչափ պատվաստանյութ:
Առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին ասել է.«Երկրի հարավային ու հարավ-արևելյան շրջաններից կորոնավիրուսի դելտա շտամի տարածման պատճառով, Սիստան և Բելուչեստան նահանգի շրջկենտրոնների մեծ մասը կարմիր վիճակում են հայտնվել»:
Նա հավելել է.«Պատվաստումը սահմանափակություններ վերացման միակ միջոցն է: Հաշվի առնելով պատժամիջոցներն ու սահմանափակումները, մենք խնդիրների ենք հանդիպել, սակայն հաջորդ ամսվանից տեղական պատվաստանյութի արտադրումը կավելանա և մենք ավելի շատ կօգտագործենք ներքին արտադրության պատվաստանյութը: Մինչև հունիսի 30-ը առողջապահության նախարարության տվյալներով երկրում կորոնավիրուսային հավանդությամբ վարակվել է 3 մլն. 205 հազար մարդ, մահացել է 84 հազար 264 հոգի»:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան արգելում է Ռուսաստանից ճանապարհորդությունը` կորոնավիրուսի Դելտա շտամի պատճառով
- Կորոնավիրուսի «Դելտա տարբերակը» վատթարացնում է իրավիճակը
- Վրաստանում կորոնավիրուսի Դելտա շտամի դեպքերն ավելանում են
- Գերմանիան առաջարկում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ՝ դելտա շտամի պատճառով
- Ավստրալիան և Հարավային Աֆրիկան անցնում են կարանտինի՝ դելտա շտամի տարածման պատճառով
- ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել՝ կապված Դելտա տեսակի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները