Կոնդ թաղամասում ժառանգության պահպանում․Ֆրանսիայի դեսպանությունն ու Գյոթե կենտրոնը համատեղ միջոցառումներ են կազմակերպում
Կարևորելով Կոնդ թաղամասում ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ (օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշներ, 1687 թվականին կառուցված մզկիթի ավերակներ), Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի դեսպանությունը։
Նշվում է, որ 17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից:
Ծրագիր
Երկուշաբթի, 5 հուլիսի, ժ 20․00 – Միջոցառման բացումը՝ Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» (1984) ֆիլմի ցուցադրություն (Երևան, Կոնդ , Ռուսթավելի փող․17,)
Երեքշաբթի, հուլիսի 6-ից՝ շաբաթ, հուլիսի 10-ը, ժ․11․00-ից 12․30-ը և 17․30-ից -19․00-ն, Ռուսթավելի 17՝ Կոնդ արվեստի ճամբար, գրաֆիտիի, շաբլոնների, մետաքսագրություն, անիմացիոն ֆիլմերի հերոսների ստեղծման, երաժշտական գործիքների պատրաստման աշխատարաններ։ Երեխաների համար աշխատարանները բաց են ժ․11-ից 13-ը (խնդրում ենք նախապես գրանցվել՝ այստեղ), երիտասարդների համար՝ ժ․17․30-ից 19․30-ը (գրանցվել այստեղ)։
Երեքշաբթի, հուլիսի 6, չորեքշաբթի հուլիսի 7, հինգշաբթի, հուլիսի 8 ժ․ 20․00, Ռուսթավելի փող․՝ ֆրանսիական և գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն (հայերեն ենթագրերով)
Շաբաթ, 10 հուլիսի, ժ․ 18․00, ՃՇՀԱՀ – Քննարկումների օր՝ «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որը կհամակարգի և կվարի ֆրանսիացի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոն՝ ENSAL-ի շրջանավարտ, երիտասարդ ճարտարապետների հետ և ՃՇՀԱՀ-ի, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ճարտարապետության թանգարանի, ինչպես նաև Լիոնի և Երևանի քաղաքաշինության գործակալությունների հետ համագործակցությամբ։
Կիրակի, 11 հուլիսի, ժ․ 19․30 Կոնդի դպրոց, Ռուսթավելի փող․ 17՝ Փակման համերգ Հայկ Կարոյի Կարապետյանի կատարմամբ, Կոնդ արվեստի ճամբարի աշխատանքների ցուցադրում, ինչպես նաև «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով ցուցահանդես։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները