ՆԱՏՕ-ն ցանկություն չունի հեռանալ Սև ծովից
ՆԱՏՕ-ն չի համարում, որ Սև ծովը ռուսական է և կշարունակի ներկա լինել տարածաշրջանում՝ իր գործընկերներին աջակցելու համար: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափատուրայը՝ Վրաստանի հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Մենք հաստատ չենք ընդունի, որ Սև ծովը ռուսական է, և մենք կպահպանենք մեր ներկայացուցչությունը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գործընկերներին աջակցելու համար: Հարցերից մեկը, որ մենք քննարկում ենք, Սև ծովում Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացումն է»,-ասել է Ափատուրայը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հավելել է նաև, որ դաշինքը մեծացնում է իր ներկայացուցչությունը Սև ծովում:
«ՆԱՏՕ-ն ավելի շատ ներկայացված է Սև ծովում, մենք բոլորս տեսնում ենք դա: Մենք խոսում ենք մեր ռազմածովային ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք դուրս են գալիս այս տարածաշրջան: ՆԱՏՕ-ի առանձին անդամներ դա անում են, բայց այդ գործողությունները համակարգված են: Դուք տեսնում եք, որ բրիտանական ուժերը, ֆրանսիացիները թռնում են, ԱՄՆ-ը պարբերաբար նավեր է բերում: Ռուսներին դա միշտ չէ, որ դուր չի գալիս, բայց մենք այն ամեն դեպքում անում ենք», - եզրափակել է նա: