Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից առավելագույն մահեր
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն ավելացել է օրական 672-ով՝ օր առաջ 669-ի դիմաց։ Սա համաճարակի սկզբից ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է, համաձայն հիվանդության դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի տվյալների: Այս մասին գրում է Euronews-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն օրական ավելացել է 23 543-ով, սա առավելագույն թիվ է հունվարի 17-ից ի վեր։
Ընդհանուր առմամբ, երկրում վարակի պատճառով մահացել է 135 886 մարդ:
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կապված է նաև դելտա շտամի հետ, որը շատ ավելի վարակիչ ու արագ տարածվող է համարվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները