Սի Ցզինպին․ Առանց Կոմունիստական կուսակցության չէր լինի նոր Չինաստան
«Առանց Կոմունիստական կուսակցության ղեկավարության՝ հնարավոր չէր լինի ստեղծել նոր Չինաստան և երկիր, որը հասել է զարգացման իր ներկայիս մակարդակին»,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքում: Այս մասին գրում է Interfax-ը։
Բազմահազարանոց ցույցը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի Տիանանմենի տոնական զարդարված կենտրոնական հրապարակում:
«Չին ազգի պատմությունը (...), Չինաստանի կոմունիստական կուսակցության պատմությունը վերջին 100 տարվա ընթացքում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմությունը վերջին 70 տարիների ընթացքում, բոլորը լիովին ցույց են տվել, որ առանց չինական Կոմունիստական կուսակցություն չէր լինի նոր Չինաստան, չէր լինի մեծ երիտասարդացող չինական ազգ», - ասել է Ցզինպինը:
Նա նշել է, որ մինչ 100-ամյակը՝ երկրում ավարտվել է չափավոր բարեկեցիկ հասարակություն կառուցելու խնդիրը և հաղթահարվել աղքատությունը:
Սի Ցզինպինն ասել է, որ «նոր ուղու վրա մենք պետք է բարձր պահենք խաղաղության, զարգացման և փոխշահավետ համագործակցության դրոշը, վարենք խաղաղության անկախ արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնանք խաղաղ զարգացման ուղուն և խթանենք նոր տիպի միջազգային հարաբերությունների կառուցումը»: Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է արագացնել ազգային պաշտպանության արդիականացումը:
«Ուժեղ երկիրը պետք է ունենա ուժեղ բանակ, քանի որ միայն ուժեղ բանակը կարող է ապահովել նրա անվտանգությունը», - ասել է ՉԺՀ նախագահը:
Նա զգուշացրել է, որ Չինաստանին վախեցնելու և վերահսկելու փորձերը դատապարտված են ձախողման:
«Չինաստանի ժողովուրդը երբեք չի ծաղրել, ճնշել կամ ստրկացնել այլ երկրների ժողովուրդներին: Դա երբեք չի եղել, չկա և չի էլ լինի: Միևնույն ժամանակ, չին ժողովուրդը երբեք թույլ չի տա որևէ օտար ուժի՝ վախեցնել, ճնշել, ստրկացնել իրեն։ Բոլոր նրանք, ովքեր երազում են դա, նրանք կկոտրեն իրենց գլուխները արյան մեջ, երբ բախվեն 1,4 միլիարդ չինացիների արյան և մսից կառուցված պողպատե պատի հետ», - ասել է Չինաստանի առաջնորդը: