Մենք 5 տարի է անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, բայց նրա հնարավորությունների շատ չնչին մասն ենք օգտագործել. Սուրեն Պարսյան
«Հատկապես հիմա, առավել քան երբևէ, Հայաստանը կարիք ունի կրթված գաղափարական արժեքներով առաջ շարժվող երիտասարդության, որովհետև միայն այդպես մենք կարող ենք տարածաշրջանում դառնալ հզոր պետություն և հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած անհաղթահարելի թվացող մարտահրավերները»,- «ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերը և ներքին շուկայի պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց նախաձեռնող, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Շաղեր Մարուխյանը:
Նա ասաց, որ ուսումնասիրությունը պատրաստ է եղել դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակը, պատերազմը և քաղաքական անիրական զարգացումները շնորհանդեսի ուշացման պատճառ են դարձել:
Շաղեր Մարուխյանը հայտնեց, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն ազգային, տարածաշրջանային երկխոսության խթանումն է և ՀՀ քաղաքացիներին՝ քաղաքական կյանքի փոփոխություններին համապատասխան դիրքորոշումներ ձևավորելուն աջակցելը՝ հիմնվելով հավասարության, սոցիալական արդարության և արժանապատվության արժեհամակարգի վրա:
«Ֆրդրիխ էբերտ» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ 1995 թվականից հիմնադրամն աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, կայուն հասարակության կայացմանը և ուրախությամբ աջակցել է ուսումնասիրության իրականացմանը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, ուսումնասիրության համահեղինակ Սուրեն Պարսյանը հայտնեց, որ վերլուծությունը նպատակ ունի աջակցելու, որպեսզի Հայաստանի գործունությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի արդյունավետ լինի և կարևորեց մասնագիտական և քաղաքական քննարկումները:
«Մենք 5 տարի է անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, բայց նրա հնարավորությունների շատ չնչին մասն ենք օգտագործել և մեր հանրությունն ու բիզնեսը խիստ զգում է այս քննարկման կարիքը»,- հայտնեց Պարսյանը:
Նա նկատեց, որ ժամանակակից տնտեսակարգում երկրներն իրենց չեն պատկերացնում առանց այլ երկրների հետ ինտեգրացիայի, բայց այն կարող է ազդել տվյալ երկրի վրա, ինչպես օրինակ՝ գործընկեր պետության վրա տնտեսական սանկցիաներ կիրառելը։
Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի նպատակն անդամ երկրների ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժն է։
Սուրեն Պարսյանը նկատեց, որ ԵԱՏՄ-ն Հայստանին հնարավորություն է տալիս դառնալ 180 միլիոնանոց շուկայի մաս՝ առավել ևս, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների մեջ միակն է, որը միացել է GSP և GSP+ համաձայնագրերին:
Նա հայտնեց՝ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները միտված են նրան, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային տուրքերը բարձրանան՝ դրանով խթանվի անդամ պետությունների ներքին արտադրությունը:
Սուրեն Պարսյանը փաստեց, որ մինչ այդ Առևտրի համաշխարհային կոմիտեի մաքսատուրքերի իջեցման քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ Հայաստանն ավելի շատ ներմուծել է, քան արտահանել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան