Ընդհանրապես, գյուղմթերքի հարցով իրավիճակն էլ ավելի լավ է. Վահան Քերոբյան
«Մենք գերազանցել ենք ամբողջ մեկ տարվա ծավալը, եղել է 19700 տոննա, հիմա արդեն 21000 է և կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 % ավել արդյունքի»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ծիրանի արտահանման ծավալները:
Նրա խոսքով՝ այս տարի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 21 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ այս տարի մոտ երկու անգամ ավելի գյուղմթերք է արտահանվել նախորդ տարվա համեմատ, և ոլորտում էապես լավ ցուցանիշներ են ակնկալվում:
«Ընդհանրապես, գյուղմթերքի հարցով իրավիճակն էլ ավելի լավ է»,-հայտնեց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության նիստում չհստակեցվեց, թե 52.5 մլրդ եկամուտից 9.2 մլրդ դրոշմանիշային վճարը հանելուց հետո ինչպես է ստացվում 54 մլրդ
- Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն կտա