Վարդան Ոսկանյան. Լավրովի խոսքը հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան մրցակցում են Հարավային Կովկասում
Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը վերլուծել է Ռուսաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններն ու եզրակացություն արել։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ս․ Լավրովի և Մ․ Չավուշօղլուի վերջին հանդիպման բոլոր մանրամասները հատկապես հռետորաբանության մակարդակում պետք է վերլուծել խոշորացույցով, բանակցությունների փաստացի նյութի մասին տեղեկատվության բացակայության պայմաններում։
Քանի որ նման գործիչների պարագայում դիվանագիտական լեզվում ոչ մի անկարևոր բառ չկա, ապա ուշագրավ է, որ Ռուասաստանի թիվ մեկ դիվանագետը Հայաստան-Ադրբեջան և Արցախյան հիմնախնդիրների առնչությամբ ռուս-թուրքական հարաբերությունների համար մի քանի անգամ գործածեց հետաքրքիր նրբիմաստներ պարունակող «փոխգործողություն» (ռուս․՝ «взаимодействие»), այլ ոչ թե, օրինակ՝ հենց «համագործակցություն» (ռուս․՝ «сотрудничество») բնորոշումը։
Այսինքն, նման հռետորաբանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած հարաբերությունների արտաքուստ դրական թվացող ֆոնին, ոչ թե համագործակցում, այլ իրականում մրցակցում են Հարավային Կովկասում, ինչը ռուսական կողմից դիվանագիտորեն բնորոշվում է «փոխգործողություն» եզրույթով»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին․ Վարդան Ոսկանյան
- Նրա հետ որևէ էթնիկական ընդհանրություն ունենալ չեմ ցանկանում և չեմ կարող․ Վարդան Ոսկանյան
- Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի»․ Վարդան Ոսկանյան
- Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
- Արտգործնախարարությունը՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գլխատված է. Վարդան Ոսկանյան
- ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը հայաստանցիներին սպառնում է «երկաթե բռունցքով», կապիտուլյանտը՝ «պողպատե մանդատով». Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում