Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությունը սկսվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց Հատուկ քննչական ծառայությունից պահանջել տեղեկություններ այս գործով նախկին մեղադրյալ Սերգո Կարապետյանի հետ 2019 թ. հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը, հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին:
Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ դատարանը միջնորդության լուծումը հետաձգելու է ապացույցների հետազոտումից հետո:
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ սկսվում է դատաքննությունը, հրապարակվում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը
- Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան