Հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցում
Հունիսի 30-ին, ժամը 18։51-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց «ՊՈԱԿ»-ից 40 աշխատակից։
Այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են
- Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- ՇՄՆ. Խոսրովի անտառում հրդեհը կայծակի հետևանք էր
- Այս պահին Խոսրովի արգելոցում ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ
- Խոսրովի անտառում ծխի պատճառով օդ են բարձրացել ուղղաթիռն ու անօդաչու սարքը
- Շուտով կլուծվի Խոսրովի արգելոցի քարտեզագրման խնդիրը. Հրաչյա Հովակիմյան
- Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
- Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
- Խոսրովի անտառի այրված հատվածը ծաղկել է
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ