Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանը:
Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ Մայիս Ռաֆայելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 17:00-ից Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Մայիս Ռաֆայելյանը ծնվել է 1939թ. հուլիսի 15-ին: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նա դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ռեժիսոր, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, Արտաշատի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև՝ գեղարվեստական ղեկավար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները