ԱՀԿ-ն խորհրդատվություն է հրապարակել, թե շոգին, որ խմիչքներից պետք է խուսափել
Ուժեղ տապի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս խուսափել ալկոհոլ, կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներից: Ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ խոսնակ Թարիք Յազարևիչի արած հայտարարությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մարդիկ պետք է խուսափեն տապից, մարմինը պահեն զով վիճակում, բավականաչափ հեղուկ խմեն: Եթե մարդիկ սկսում են գլխապտույտ զգալ, ավելի լավ է դիմել բժշկի: Երբ մենք խոսում ենք շատ հեղուկ խմելու մասին, ապա նկատի ենք ունենում ջուր, ոչ թե ալկոհոլ, խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլից, ինչպես նաև շատ կոֆեինից և շաքարից »,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին