Հասարակություն 10:59 02/07/2021 Հայաստան

ՀՔԾ-Ն ասում է՝ լավ է արել Հայկ Սարգսյանը, որ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. 

«Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Խ․ Մեջլումյանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, խլելով «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, խոչընդոտելով նրա աշխատանքը, ջնջելով նրա արած տեսանյութը, ոչ մի հանցանք չի գործել, եւ մերժել է ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ Քննարկել են 3 հոդվածի շրջանակներում՝ 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու մասով, 164-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, եւ 176-րդ հոդվածի՝ կողոպուտի։

Քրգործի հարուցումը մերժելու որոշումը կայացնելուց առաջ քննիչը բացատրություններ է վերցրել ինչպես մեր թղթակցից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան հանդիպել էր Հայկ Սարգսյանին՝ «Քաղպայմանագրի» նախընտրական գրասենյակի մոտ, եւ փորձել հարց ուղղել գեներալ Մուրադովի եւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ։ Հ․ Սարգսյանը մի ցատկով խլել էր նրա աշխատանքային գործիք հեռախոսը, նստել մեքենան եւ հեռացել։ Մեկ ժամ անց հեռախոսն օգնականի միջոցով վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված։

Այստեղ ակնհայտ է, որ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի կողմից իր դիրքը չարաշահելու հանցակազմ կա, սակայն քննիչը գտել է, որ դա բացակայում է։ Ինչի՞ վրա է կառուցվել քննիչի այս անօրինական եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի զավեշտական բացատրությունների։

Ի՞նչ է ասում ԱԺ պատգամավորն իր բացատրության մեջ։ Ասում է, որ հունիսի 3-ի երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, ընկերների հետ գտնվել է Մաշտոցի պողոտային հարակից տարածքում։ Գտնվել է «ոչ աշխատանքային բնույթի հարցերով, ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով»։ Նկատենք․ սա նախընտրական փուլն էր, և պատգամավորի ու լրագրողի գործունեությունն էլ ժամանակային սահմանափակումներ չի ճանաչում։ Փողոցում իրեն է մոտեցել «մի կին ու սկսել է անձնական կյանքին առնչվող հարցեր տալ»։ Պարզվում է՝ գերիների թեման Հայկ Սարգսյանի անձնական կյանքին է առնչվում։ «Այդ կինը», ի դեպ, հայտնի լրագրող է եւ բազմիցս զրուցել է Հայկ Սարգսյանի հետ, այնպես որ՝ բացառված է, որ նրան չճանաչեր, իսկ հարցը տալուց առաջ էլ լրագրողը հստակ ներկայացել է։ Պատգամավորը գրել է՝ «այդ կնոջից» պահանջել է իրեն չնկարահանել ու անձնական կյանքին առնչվող հարցեր չտալ։ «Կինն» ասել է, որ լրագրող է, ինչին ինքը «չի հավատացել, քանի որ նրա մոտ որեւէ իր կամ առարկա, մասնավորապես՝ ինչ-որ մի լրատվամիջոցի տարբերանշանով բարձրախոս, բեյջ, տեսախցիկ, վկայական, հագուստ չի ունեցել, որից կարելի էր հասկանալ, որ նա լրագրող է»։

Հետո այս «անմեղ գառնուկը» «մի քանի անգամ կնոջից պահանջել է չնկարել իրեն, իսկ նա շարունակել է իր անձնական կյանքին վերաբերող հարցեր տալ եւ հեռախոսով նկարել», և ինքը «նրա ձեռքից վերցրել է հեռախոսն ու հեռացել այդ տարածքից՝ իր վերաբերյալ նրա արած տեսագրությունը ջնջելու նպատակով։ Այնուհետեւ այդ հեռախոսից ջնջել է իր վերաբերյալ տեսագրությունը եւ որոշ ժամանակ անց հեռախոսը վերադարձրել հիշյալ կնոջը»։

Գրել է նաեւ, որ հեռախոսը հափշտակելու որեւէ դիտավորություն, ցանկություն չի ունեցել, «հեռախոսը վերցնելու միակ նպատակը եղել է դրանով իր վերաբերյալ արված տեսագրությունը ջնջելը՝ այն պատճառով, որ ոչ աշխատանքային ժամի եւ ոչ աշխատանքային հարցերով կանգնած է եղել փողոցում, իսկ այդ կինը մոտեցել է ու առանց իր թույլտվության սկսել է նկարել, ուղղել անձնական կյանքին վերաբերող հարցեր»։

Մարդը հպարտորեն հայտարարում է, որ ջնջել է լրագրողի տեսանյութը, ւ քննիչը դա նորմալ է համարել, քանի որ, Շիշ բռնողի կարծիքով, «այդ կինն օրենքով արգելված արարք է կատարել՝ փորձել է նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հավաքել»։

Եվ ՀՔԾ քննիչը քրեական գործի հարուցումը մերժել է՝ խոսքի ազատության մասին մի «գիտական» վերլուծություն անելով ու քննչական ողջ համակարգի անգրագիտությունը բացահայտելով․
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել ասելով՝ հասկացվում է գրաքննություն իրականացնելը, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտելը եւ դրա գործունեությանն ապօրինի միջամտելը, ԶԼՄ-ի գործունեությունն ապօրինի կասեցնելը կամ դադարեցնելը, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտելը եւ նմանատիպ գործողությունները։ Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելը։ Գործադրվող ճնշումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Ֆիզիկական հարկադրանքը կարող է արտահայտվել, օրինակ, լրագրողին ծեծելով, խոշտանգելով, ազատությունից ապօրինի զրկելով, նրա առողջությանը տարբեր աստիճանի ծանրության վնաս պատճառելով»։

Ապա՝ եզրակացություն․ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}