«Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27․06․2021թ․ N 183-Ն և 184 - Ա որոշումները և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։
Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Այսօր ավելի վաղ Սահմանադրական դատարանը գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նույնպես հայտնում է այսօր ՍԴ դիմելու մասին.
««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն այսօր՝ 02.07.2021թ. ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին հանձնեց ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը:
Դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը:
Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա:
ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝
1) ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.
2) ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը.
3) ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին.
4) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ պատճառներով.
5) Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից առ 22.06.2021 թվականը ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ինչ միջոցներ են ձեռնարկվել, քանի քրեական գործ է հարուցվել, որ հոդվածի հատկանիշներով»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Մի պարզ շղթա ենք բացահայտել, թե ինչու Փաշինյանը մնաց պաշտոնակատար
- Վարդևանյան. Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան