Էրիկ Ալեքսանյան. Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ
Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում գտնվող Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է.
«Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։
Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։
Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին․ Փաստաբաններ
- Թեև առողջությունս մի փոքր տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ․ Չարչյանի ուղերձը
- Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
- ՀՔԾ-ն արձագանքել է Չարչյանի պաշտպաններին
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը
- Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները
- Կոչ ենք ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․ Չարչյանի փաստաբաններ
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- ՀՔԾ-ն Չարչյանի պաշտպաններին ուղղված կոչ է հրապարակել
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին