Իսրայելը ծրագրեր ունի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին. իսրայելական մամուլ
Նախագահ Բայդենն Իսրայելի նախագահ Ռիվլինին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին դառնալ միջուկային տերություն: Մինչ ԱՄՆ-ը փորձում է միանալ Իրանի միջուկային համաձայնագրին, իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ Իրանը մոտենում է միջուկային ռումբի ստեղծմանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվին Ռիվլինը երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Իր խոսքում նախագահ Բայդենը շեշտել է, որ Իրանը երբեք իր նախագահության օրոք չի ստեղծի միջուկային զենք: Իսրայելի նախագահն էլ նշել է, որ երկու պետությունները կիսում են ժողովրդավարության և ազատականության նույն արժեքները: Դրա շնորհիվ մենք որպես իրական բարեկամ երկրներ, կարող ենք ժամանակ առ ժամանակ քննարկել տարբեր հարցեր և նույնիսկ չհամաձայնվել ամեն հարցի շուրջ, ասել է Ռևինը՝ շեշտելով, որ Իսրայելը ապավինում է Բայդենի հայտարարությանը Իրանի միջուկային ծրագրի մասին:
Իսրայելի նոր կառաարությունը իր առաջին նիստում օրերս կոշտ դիրքորոշում հայտնեց Իրանի հարցում:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, որ սա վերջին հնարավորությունն է, որ համաշխարհային տերությունները սթափվեն միջուկային համաձայնագրին վերադառնալուց առաջ և գիտակցեն, թե ում հետ են նրանք մտնում գործարքի մեջ: Նա Իրանի ղեկավարությանը անվանել է «մարդասպան», ովքեր իրականացնում են զանգվածային սպանություններ: Դաժան դահիճների ռեժիմին երբեք չպետք է թույլ տրվի ունենալ զանգվածային ոչնչացման զենք, որը հնարավորություն կտա նրանց ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել, ասել է Իսրայելի վարչապետը՝ շեշտելով, որ իր երկիրը չի փոխելու իր դիրքորոշումը Իրանի հարցում:
Դեռևս Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը ստում է, երբ ասում է, որ չի ցանկանում ձեռք բերել միջուկային զենք: Ըստ նրա՝ 2015 թ-ին միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը գաղտնի միջուկային գործունեություն էր իրականացնում՝ 2017 թ-ին իր միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթերը տեղափոխելով խիստ գաղտնի վայր: Նեթանյահուն նշել է, որ դա Թեհրանի Շորաբադ թաղամասն է, որտեղ պահվում էին Իրանի միջուկային արխիվները: Իսրայելին հաջողվել էր գաղտնի գործունեության շնորհիվ ձեռք բերել այդ արխիվները:
Իսրայելցի որոշ վերլուծաբաններ ասում են, որ Իրանն այսօր ավելի մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը, քան երբևէ: Այն արագացրել էր գործընթասցն այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը միջուկային համաձայնագրից 2018 թ.:
Սակայն իսրայելցի որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Իրանի վրա ճնշում մեծացնելու փորձը սխալ է: Քաղաքական վերլուծաբան Թամար Գինդին ընդգծում է, որ դա ավելի է ուժեղացնում Իրանը և ստիպում նրանց ավելի քիչ վստահել իր գործընկերներին:
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելը ծրագրեր է նախապատրաստել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր լայնածավալ հարձակման համար՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ը միանում է Իրանի միջուկային համաձայնագրին, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա