Մշակույթ 13:25 02/07/2021 Հայաստան

Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան

Ադրբեջանցիները փորձում են ներկայացնել ու բոլոր լրատվականներով տարածում են, թե հայերը փորձել են հայկականացնել Փանահի կառուցած Շահբուլաղ ամրոցն ու դրա համար էլ ստեղծել են Տիգրանակերտի առասպելը, հայկական Տիգրանակերտը:  Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը կատարյալ հիմարություն է որակում ադրբեջանական այս փորձերը:

«Բուն  Տիգրանակետն իրենք լավ չեն հասկանում, նույնիսկ երևի բարդություն ունեն ներկայացնելու՝ թե ինչ ասեն:  Տիգրանակերտի դեպքում իրենք չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն: Առայժմ իրենք հստակ որևէ մոտեցում չեն ասում, ամենավերջինը՝ աղվանական Տիգրանակերտ: Ի՞նչ է նշանակում Տիգրանակերտ, եթե աղվանական է, եթե աղվանական է, ինչո՞ւ Տիգրանակերտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը:

Հնագետն ընդգծեց՝ հասարակ բան կա. Տիգրանակերտը կառուցված է փոքրասիական հելլենիստական ամրաշինական ամենակատարյալ չափանիշներով. «Այն չէր կարող կառուցել Արցախում, Աղվանքում ծնված մեկը, կարող էր կառուցել իմպերատորը, որն ի վիճակի էր մոբիլիզացնել փոքրասիական ճարտարապետական միտքը: Այդ հարցին ո՞նց պետք է պատասխանեն»:

Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավարը նշեց, որ իրենք  այնպիսի գյուտ են արել, որ այդքան էլ հեշտ չէ արհամարհելը, ասեն սուտ է կամ քարերը կրում, բերում ու այդտեղ են դնում:  Այնտեղ հաշվել են մինչև մեկուկես տոննա քաշով 1700-ից ավելի քար.«Ո՞նց կարելի է  բերել, դնել այդ քարը»:

Համլետ Պետրոսյանն ասաց, որ հետևում են ադրբեջանական հրապարակումներին, քայլերին Տիգրանակերտի հետ կապված, հիմա այդ ամեն ինչը թշնամու ձեռքում է, իսկ իրենք՝ «այսպես խեղճուկրակ, գլուխներս կախ», իր կյանքի ամբողջ գործն է եղել: 

Արշավախմբի ղեկավարի խոսքով, ինքն ու իր թիմն ամեն ինչ արել են, որ այս օրը չգա:

«Եթե մեր հասարակությունը, պատասխանատուները մեր նման ջանքեր գործադրեին, այս օրը չէինք ընկնի»,- համոզմունք հայտնեց հնագետը:

Նա ասաց, որ առայժմ որևէ տեղեկություն Տիգրանակերտում որևէ աշխատանքի մասին, բացի նրանից, որ այցելում են ամրոց, հայերին մեղադրում են, որևէ այլ բան նույնիսկ ադրբեջանական ցանցերով չկա: Համլետ Պետրոսյանին թվում է, որ կլինեն աշխատանքներ ու այդ մասին հայ հանրությանը հայտնի կդառնա:

Համլետ  Պետրոսյանն ու արշավախումբը  16 տարի Տիգրանակերտի հնագիտական հուշարձանում պեղումներ է իրականացրել: Նրա գնահատմամբ, այն  հայկականության ամենավաղ և ամենահավաստի վկայությունն է այդ տարածքում։ 2019 թվականի պեղումներից ու բացահայտումներից հետո Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր.  «Տիգրանակերտը,  ըստ էության,  երևան է բերում շատ հզոր քաղաքի մի պատկեր, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջերը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:28
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին
Այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլև իրականացրել են նրա քմահաճույքները
«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունը կարող է ծնել նոր կոռուպցիա և «խնամի-ծանոթ-բարեկամի» մի նոր շղթա,...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» և սպանություն է եղել Երևանի 17-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Նոյեմբերի 19-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլ նաև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային...
Աղբյուր` Panorama.am
09:02
Նոյեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 19-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը. Զարուհի Նախշքարյան
Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է այն ողջ դատական համակարգը, որը գործել է։ Ընդ որում՝ գործել է շատ հաճախ՝ անկախ, շատ հաճախ՝ անկաշկանդ։...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը չեն մասնակցի Հայաստանի լավագույն ըմբիշները
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
22:40
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է   «30 կրեդիտի...
Աղբյուր` Panorama.am
22:21
«Mercedes G500»-ը դուրս է թռել արագընթաց ավտոմայրուղուց, կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։30-ի սահմաններում Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանում Կուրսկ – Վորոնեժ – Կսպի ավտոճանապարհի 204 կմ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ տրամաբանության, ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, իրական որոշում...
Աղբյուր` Panorama.am
21:36
Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։ «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
21:21
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը
ԱԺ-ից հայտնում են որ, նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:52
Կարծեք՝ Սոնա Մնացականյանն է եղել վարչապետի ավտոշարասյան մեջ և ոչ թե ՝ վարորդը․ փաստաբանը՝ դատական նիստի մասին
 «Փորձագետը հստակ նշեց, որ տեսագրությունն  արագությունը պարզելու համար բավարար ելակետային տվյալներ չէր պարունակում։ Տվյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}