Հյուսիս-Հարավ երթուղին փորձնական շահագործման է հանձնվել․ Ֆինլանդիայից՝ Հնդկաստան
Բազմաթիվ վայրիվերումներից և ներքին ու տարածաշրջանային խնդիրների լուծումից ու խոչընդոտների վերացումից հետո, վերջապես, փորձնական շահագործման է հանձնվել Հյուսիս-Հարավ ռազմավարական նշանակության երթուղին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Հյուսիս-Հարավ միջանցքի բեռնարկղային առաջին գնացքը Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքից սկսել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Հնդկաստանի Նհավա-Շեվա նավահանգիստ: Գնացքն անցնելու է Իրանի առանցքայնությամբ 7200 կիլոմետրանոց միջանցքով և հասնելու Հնդկաստան:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դիտարկել որպես աշխարհի ամենակարևոր միջազգային նախագծերից մեկը: Անկասկած, Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է մրցել նոր Մետաքսի ճանապարհի հետ:
2000 թ.-ի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտոնյաները ստորագրեցին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որպեսզի առևտրա-տնտեսական համագործակցություններից բացի, անհրաժեշտ հիմքեր ապահովեն Իրանի տարածքով Հնդկաստանի ու Եվրոպայի միջև ապրանքների տարանցման ճանապարհը կարճացնելու համար:
Տրանսպորտային և տարանցիկ այս կարևոր միջանցքն ընդունելով 10 նոր անդամ` ավելի է ընդլայնվել: Նոր անդամների թվում են Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Օմանը և Սիրիան, որոնք միացել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին: Բուլղարիան, որպես դիտորդ անդամ, նույնպես միացել է հաղորդակցության այս կարևոր ուղուն:
Այս նախագծի իրագործման նպատակն է Պարսից ծոցի, Իրանի և Ադրբեջանի տարածքով ստեղծել տրանսպորտային կարճ ճանապարհ՝ Հնդկական օվկիանոսից ու հարավարևելյան Ասիայից դեպի Ռուսաստան և Եվրոպա:
Ներկայումս Հարավարևելյան Ասիայից Եվրոպա և Եվրոպայից Հարավարևելյան Ասիա ապրանքների տարանցումն իրականանում է Սուեզի, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Մինչդեռ Հյուսիս-Հարավ միջացնքով ապրանքների փոխադրման ժամանակը կկրճատվի 25 օրով: Ի դեպ Հյուսիս-Հարավ միջանցքով ապարանքների տարանցման ծավալը տարեկան կարող է հասնել մինչև 20 միլիոն տոննայի:
Այս կապակցությամբ տրանսպորտային հարցերի ռուս փորձագետ Ալեքսեյ Ստոլ Յարաֆն ասել է.«Այս երկաթգծի կառուցումը շատ կարևոր է տարածաշրջանում տրանսպորտային ոլորտի զարգացման համար, ուստի Ռուսաստանը պատրաստ է ավելի ակտիվորեն մասնակցել այդ երկաթուղու կառուցմանը»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Ադրբեջանը 2004 թ.-ին հիմնել են համատեղ բաժնետիրական ընկերություն՝ «Հյուսիս-Հարավ» հաղորդակցության ճանապարհի կառուցման նախագծից լիարժեք օգտվելու համար:
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում որոշում ընդունվեց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում կառուցել նոր երկաթուղային գիծ` 300 կմ երկարությամբ:
Այս կարևոր հաղորդակցության ճանապարհի լիարժեք օգտագործմամբ կձևավորվի ամենակարևոր առևտրային կապը Ասիայի և Եվրոպայի միջև: Օգտագործելով այս երթուղին` ապրանքների տարանցման տարածությունն ու ժամանակը կկրճատվեն 40 տոկոսով, իսկ ծախսերը՝ 30 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա