ՌԴ Պետդումայում առաջարկում են պատվաստված ռուսներին լրացուցիչ հանգստյան օրեր տալ
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է Ռուսաստանի աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովին` առաջարկելով լրացուցիչ օրեր վճարովի արձակուրդ տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստված ռուսներին: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Ըստ պատգամավորի, լրացուցիչ հանգստյան օրերը խթան կհանդիսանան այն քաղաքացիների համար, ովքեր մտածում են պատվաստումների մասին:
Այսօր ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ վերապատվաստման մեկնարկի մասին:
Առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ COVID-19- ի դեմ ռուսաստանցիների «արտակարգ» պատվաստումը կիրականացվի երկրում, քանի դեռ չի ձևավորվել համընդհանուր իմունիտետ։ Դրա մակարդակը պետք է կազմի չափահաս բնակչության առնվազն 60 տոկոսը, շեշտում է վարչությունը: Մի շարք ռեգիոններում պատվաստումների պարտադիր պահանջ կա աշխատողների որոշակի կատեգորիաների համար: Մասնավորապես, խոսքը առևտրի, հասարակական սննդի, հասարակական տրանսպորտի, տաքսիների և սպառողական ծառայությունների ոլորտի աշխատողների մասին է: