Մենք երախտապարտ կլինենք, որ մտավորականների այսպիսի մեծ խմբին չարհամարհեն. ԵՊԲՀ դասախոս
Բժշկական հանրության հարյուրավոր ներկայացուցիչներ օրեր առաջ նամակներ էին հասցեագրել պատկան մարմիններին պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով: ԵՊԲՀ դասախոս Սամվել Սահակյանը, ով անձամբ էր հանձնել նամակները, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արձագանքներ ստացել են:
Նա հայտնեց, որ իրեն զանգահարել է ՀՀ նախագահի օգնականն ու առաջարկել հաջորդ շաբաթ, եթե ցանկություն կա իր կողմից, հանդիպել նախագահին:
«Մենք երախտապարտ կլինենք, որ մտավորականների այսպիսի մեծ խմբին չարհամարհեն։ Մեզ համար դժվար կլինի մեր հետագա աշխատանքը, եթե արհամարհված լինենք։ Իմ հույսն է, որ մեզ կլսեն»,- ասաց ԵՊԲՀ դասախոսը:
Նա նշեց, որ Արմեն Չարչյանի ընկերն է, ուզում է հաղթի արդարադատությունը։
«Ես ճանաչում եմ նրան և գիտեմ, որ օրենքից դուրս բան չի կատարի։ Արձակուրդի մեջ գտնվող մարդը հավաքել է իր աշխատակիցներին, որոնք այդ պահին իր աշխատակիցները չեն, իր սրտի խոսքն է ասել։ Նրա վերջին բառերն ամեն ինչ տեղն է գցում։ Եթե ամեն ինչ ճիշտ է, արդարացի է, ազնիվ, չկա այլ միտում, համոզված եմ…
Կարծում եմ, որ այսօր այս դատական նիստի ավարտին շնորհակալություն կհայտնեմ և՛ դատարանին, և՛ ՀՔԾ-ին, և՛ դատախազությանը: Ճշմարտությունը չի կարելի պահել»,- ասաց դասախոսը:
Հարցին՝ ի՞նչ տրամադրություն է հիվանդանոցում, հիվանդներն ինչպե՞ս են արձագանքում, Սամվել Սահակյանն ասաց, որ մարդիկ սպասում են Արմեն Չարչյանին, որ վերջինս խորհրդատվություն տա, օր նշանակի նրանց համար։
««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկներն աշխատում են ամբողջ ծավալով։ Ոչ մի հիվանդ չի մնում առանց բուժման։ Նույնիսկ պլանային վիրահատություններն են ժամանակին, պատշաճ իրականացվում։ Մթնոլորտը լավը չի, բայց դրանից ոչ մի հիվանդ չի տուժում»,- նշեց Սամվել Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 10 հոգու անձնական երաշխավորության միջնորդությունը մերժվել է. Պաշտպան
- Էրիկ Ալեքսանյան. Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ
- Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին․ Փաստաբաններ
- Թեև առողջությունս մի փոքր տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ․ Չարչյանի ուղերձը
- Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
- ՀՔԾ-ն արձագանքել է Չարչյանի պաշտպաններին
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը
- Բժիշկ Սահակյան. Ի աջակցություն պրոֆեսորի մեզ են դիմում Արցախում վիրավորված ու Չարչյանի նշտարով բուժված զինծառայողները
- Կոչ ենք ՀՔԾ-ին վերադառնալ իրավական դաշտ․ Չարչյանի փաստաբաններ
- Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի դիմաց այսօր 30 հոգի նստած նրան էին սպասում. Բժշկականի դասախոս
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին