Վարուժան Գեղամյան. Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։
Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։
«Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։
Եթե համեմատենք նախորդ տարիներն անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։
Ինչի՞ մասին է սա վկայում։
◾ Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։
◾ Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունը իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։
◾ Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։
Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառատ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։
Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց․ Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին
- Վարուժան Գեղամյան. Այ հենց այս պատճառով ենք պնդում, որ Ն. Փաշինյանը թուրքամետ կապիտուլիանտ է
- Վարուժան Գեղամյան. Սա հիշեք այն պարզ ընտրությանը, որ անելու եք կիրակի օրը
- Մեղրիի միջանցքով Թուրքիան դառնալու է Եվրասիայի գլխավոր էներգետիկ հաբը.Վարուժան Գեղամյան
- Նոր փաստաթղթի հետևանքները՝ ՀՀ-ն 5 տարվա հեռանկարում կորցնում է Սյունիքը և վերածվում է Թուրքիայի և Ադրբեջանի գաղութի. Վարուժան Գեղամյան
- Խոսք է գնում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի մասին. Վարուժան Գեղամյան
- Մեր պետությունը կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց». Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին