Վրաստանն արդիականացնում է ճանապարհը դեպի Հայաստանի սահման
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 106.7 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների ճանապարհները կառուցելու համար, որոնք Արևելք-Արևմուտք մայրուղու մաս են կազմում։ Այս մասին «Սպուտնիկ Վրաստան»-ի հաղորդմամբ, հայտնել է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը:
Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցումն ու արդիականացումը երկրում իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։
ԵՆԲ նոր վարկի միջոցով կվերանորոգվի երկու հատված՝ 30-կիլոմետրանոց Ալգեթի-Սադախլո ճանապարհը և 32 կմ երկարություն ունեցող Ռուսթավի-Կարմիր կամուրջ ճանապարհը:
Աշխատանքի ավարտից հետո կստեղծվի ժամանակակից և անվտանգ ճանապարհ, որը կապում է Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին: Այս ճանապարհը կօգտագործվի ուղևորների և ապրանքների տեղափոխման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա