Տիգրան Աբրահամյան. Այս իշխանությունը չի կարող երկար մնալ, այն նորանոր փլուզումների է բերելու
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։
Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։
Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ ոչ։
Արդյո՞ք կապիտուլյանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ ոչ։
Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։
Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։
Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։
Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Անհրաժեշտ է Արցախի և Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարություն մշակել
- Տիգրան Աբրահամյանը միանում է Արցախի ՄԻՊ-ի կոչին
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների չեզոքացմանն ուղղված աշխատանքը
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նախագահը հայտարարել է զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին
- Տիգրան Աբրահամյան. Ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն սպասելի են
- Տիգրան Աբրահամյան. Արցախցիներին զանգելով Ադրբեջանը հոգեբանական տոտալ գրոհ է սկսել նրանց նկատմամբ
- Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
- Խորացող նոր ճգնաժամը կարող է ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար». Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է
- Հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան