Խմելու ջրի պղտորվածության պատճառով Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տարածել է երկրորդ հաղորդագրությունը խմելու ջրերի հետ կապված.
«Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:
Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:
Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է»:
Հարակից հրապարակումներ`
- Առինջում խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման. համայնք
- «Լուրը, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ»