Հայաստանի պետական կամերային երգչախումբը բարձր մակարդակով ելույթ է ունեցել Ռավեննայի փառատոնի շրջանակում
Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ մասնակցեց Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
Երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) Ռավեննայում կայացած համերգի ընթացքում ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիին: Հնչեցին Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
Երգչախմբի տարածած հաղորդագրության համաձայն, եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց հայկական երգչախմբին: Նշենք, որ Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած էին երգչախմբով և համերգի մակարդակով:
Իսկ մաեստրո Ռիկարդո Մուտին շատ տպավորված էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքից և առանձնահատուկ շնորհակալություններ է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում առանձնահատուկ ընդգծեց հայերի և իտալացիների նմանությունները:
Հավելենք, որ Մուտին այս պահին ժամանում է Հայաստան երգչախմբի հետ՝ նույն համերգը կրկնելու հուլիսի 4-ին: Երեկոյի շրջանակում կկայանա Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:
Ռիկարդո Մուտին հավելել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր օրերի մեծագույն կոմպոզիտորներից է:
Եվ ինքը շատ մեծ ուրախությամբ է ընտրել նրա գործերը՝ ղեկավարելու համերգին որպես դիրիժոր:
Նվագախմբից նշում են, որ նախագիծը կայացել է հենց Տիգրան Մանսուրյանի ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները