Ադամ Շիֆ․ Մենք կարողացանք ապահովել ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Հայաստանի ու Արցախի համար
«Ավերիչ հակամարտությամբ և անհավատալի տառապանքներով լի մեկ տարուց հետո մենք կարողացանք ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ծախսերի օրինագծում՝ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի մյուս համանախագահների հետ միասին»,-այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։
Շիֆը նշում է, որ այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին Հայաստանում և կտրամադրի անհապաղ մարդասիրական օգնություն Արցախում:
«Բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու անհապաղ ազատ արձակում բոլոր հայ կալանավորվածներին և ռազմագերիներին, որոնցից ոմանք խոշտանգվել են՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Եվ մենք պետք է նաև շարունակենք հորդորել նախագահ Բայդենին՝ կասեցնելու ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի ռեժիմին Ադրբեջանում, որը շարունակում է կատարել մարդու իրավունքների լուրջ խախտումներ և սպառնում Հայաստանի անկախությանը:
Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Մի՛շտ»,-գրել է Ադամ Շիֆը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան