Արթուր Վանեցյանը դուրս է եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից
Կայացել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել է խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից հայտնում են, որ որոշվել է բավարարել խնդրանքը։
Նիստում անդրադարձ է եղել երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվել, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։
Որոշվել է նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն։