COVID-19- ի դեմ պատվաստվածների շրջանում Սլովակիայում ամեն շաբաթ կխաղարկվի 2 միլիոն եվրո
Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանը) հավանություն է տվեց երկրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Իգոր Մատովիչի՝ հանրապետության բնակիչների դրամական մոտիվացիայի մասին առաջարկին, որպեսզի նրանք պատվաստվեն COVID-19-ի դեմ: Նախատեսվում է, որ ամեն շաբաթ պատվաստվածների շրջանում խաղարկվելու է մինչև 2 միլիոն եվրո: Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնել է TA3 հեռուստաալիքը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց շրջանում 2 միլիոն եվրո մրցանակային ֆոնդով վիճակախաղ կկազմակերպվեն, կառավարությունը նաև կաջակցի այն քաղաքացիներին, որոնք ի վիճակի էին մյուսներին համոզել պատվաստումների անհրաժեշտության մեջ:
50 տարեկանից ցածր տարիքի մեկ անձին պատվաստումների կենտրոն ուղարկելու համար քաղաքացին կկարողանա ստանալ 30 եվրո, 50-ից 60 տարեկան մեկ անձի համար` 60 եվրո, իսկ 60 տարեկանից բարձր անձանց համար` 90 եվրո պարգևավճար:
Պատվաստումների ներգրավման համար պարգևներ կվճարվեն այն քաղաքացիների համար, որոնք կպատվաստվեն 2021 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում:
Միաժամանակ կանցկացվի շաբաթական վիճակախաղ: Իշխանությունները խոստովանել են, որ ապագայում այս պրակտիկան կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան