02.07.2021. Կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 95 մարդ, գրանցվել է 1 մահվան դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 339 դեպք, որոնցից 216 977 -ն` առողջացած, 4518-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1100 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5618 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2744 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 192 578 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 30.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք
- 30.06.2021. Կորոնավիրուսի 128 նոր դեպք է գրանցվել
- 29.06.2021. Կորոնավիրուսի 116 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ