Պողպատը սրան է վերաբերվում՝ ստացել եմ այդ մանդատը և իրավունք ունեմ մաս-մաս հանձնել Հայաստանը. Արթուր Ղազինյան
Առաջիկա 3 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքական օրակարգ կբերվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը կլինի Հայաստանի կապիտուլյացիան: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը:
Ըստ նրա, այդ պայմանագիրը ամբողջապես լինելու է Ադրբեջանի շահերի տիրույթում: Պայմանագրով Ադրբեջանը կստիպի ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, ինչն էլ կնշանակի հրաժարում Արցախից։
«Մեզ կստիպեն հանձնել իրենց անկլավները, կստիպեն իրենց սուվերեն ենթակայության տակ գտնվող միջանցք՝ մեր պետության տարածքով, իսկ սա կլինի հայկական պետականության վերջնական կապիտուլյացիան»,- նշել է Ա.Ղազինյանը:
Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ամեն ինչ անել, որ այդ պայմանագիրը վավերացվի խորհրդարանի միջոցով, մինչդեռ ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերվող ցանկացած փաստաթուղթ ենթակա է վավերացման միայն հանրաքվեի միջոցով, այլապես փաստաթուղթը իրավական ուժ չի ունենա.
«Նիկոլ Փաշինյանը խուսափելու է հանրաքվեից, փորձելու է այս հարցը տանել խորհրդարանական վավերացման, իսկ մեր խնդիրը պետք է լինի այդ հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:
Պողպատը սրան է վերաբերվում, նա ասելու է, որ ստացել եմ այդ մանդատը և իրավունք ունեմ մաս-մաս հանձնել Հայաստանը»,- ասել է Արթուր Ղազինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- Ալիևը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները կհամաձայնվեն խաղաղության պայմանագիր կնքել
- Տիգրան Աբրահամյան. Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան