02.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
Արցախի Հանրապետությունում հուլիսի 1-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9026 քաղաքացու հետազոտություն, որից 921-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2905 դեպք: Կատարվել է 26 978 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք
- 29.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք
- 26.06.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
- 24.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք