5 խոշոր ջրամբարներում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան անցյալ տարի. Լևոն Ազիզյան
«Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն խմ պակաս ջուր կա, իսկ Սևան-Հրազդան ոռոգման և էներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում մոտ 35 մլն խմ ջրի սակավություն ունենք» ,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նրա խոսքով՝ դեռևս մարտին կենտրոնի կանխատեսումներով՝ բոլոր հիդրոօդերևութաբանական պայմանները բավականին նպաստավոր են եղել, որպեսզի լիներ միջին ջրառատության տարի, սակայն մայիսի 3-րդ տասնօրյակին Հայաստանում հաստատվել են անոմալ շոգեր և տեղումների սակավություն:
Լևոն Ազիզյանը բացատրեց, որ ձնհալը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու և դրա ժամանակ առաջացած ջուրը ներծծվել է և մակերևութային հոսքի ձևավորում տեղի չի ունեցել:
Ըստ ՇՄՆ պաշտոնյայի՝ դրա արդյունքում հունիս ամսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը եղել են նորմայի 20-50%-ի չափով:
Նա բերեց Ազատ գետի օրինակը, որտեղ եղել է նորմայի 20 %-ը, այսինքն՝ 5 անգամ պակաս հոսք, իսկ Հրազդանի ավազանում այն նորմայից 2-2.5 անգամ պակաս է եղել:
«Անցած տարվա համեմատ ջրամբարների ջրալցվածությունը բավական ցածր էր և ՊՈԱԿ-ի կողմից մոնիթորինգի ենթարկվող 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 մլն մ³ պակաս ջուր կա, քան անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ, իսկ 2019 թվականի համեմատ մոտ 350 մլն մ³ պակաս ջուր կա»,- հայտնեց Լևոն Ազիզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան