ՄԻՊ-ը Ստրասբուրգում ներկայացրել է գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։
Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների նկատմամբ Ադրբեջանը սկսել է ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ. ՄԻՊ
- Ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը. ՄԻՊ
- Պետք է դասեր քաղել նախկինից և հիշել՝ ադրբեջանական քաղաքականությունը տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել. ՄԻՊ
- ՄԻՊ. Ակնհայտ է՝ ադրբեջանցի զինծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի
- Այս փաստերը պետք է հաշվի առնել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով. ՄԻՊ
- Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել. ՊՆ