Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։
Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Նշենք, որ այսօր 15։00-ին տեղի կունենա «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի մուտքագրված դիմումի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները որոշել են ՍԴ դիմել ոչ թե մեկ միասնական հայցով, այլ՝ առանձին-առանձին
- «Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան
- Խոսքը գնում է ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող 200 հազար քվեի մասին. Արամ Վարդևանյան
- ՍԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումից 15 օր հետո
- «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան