Վարդան Բալյան. Հույս չունեմ, որ մեր պետությունն այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ադրբեջանում բնակչության 80%֊ի ամսեկան եկամտի 55%֊ը սննդի, 25%֊ը՝ կոմունալ ծախսեր են։ Այսպիսի բազմաթիվ ցուցանիշներ, որոնք վկայում են, որ մեր հարևան երկիրը, նրա բնակչությունը նույնքան, գուցե ավելի աղքատ է, քան մենք։ Հատկանշական է, որ հետպատերազմյան շրջանում հարևան երկրում էական թանկացումներ են համատարած, այդ թվում՝ պարենային ապրանքների և կոմունալ վարձերի։
Կառավարության վերջին որոշումով թանկացրեցին գազը, որին անխուսափելիորեն հետևելու էր էլեկտրաէներգիան, և այլն։ 2009 թվականին սուբսիդավորվում էր մինչև 1700 խմ գազասպառումը բնակչության համար, որ վերանայման արդյունքում սահմանվեց 2200 խմ֊ի։
Հիմա սահմանվել է 1200 խմ, ու այս որոշումը հանրային լայն քննարկման առարկա է դարձել ու բավականին լուրջ դժգոհության ալիք բարձրացրել։ Ըստ որում, որպես բոլոր այս թանկացումների պատճառ նշում են այսպես կոչված «ազատագրված տարածքների» վերականգնման ֆինանսական ծախսերը, որոնք Ալիևը որոշել է կատարել ոչ թե իշխող վերնախավի թալանած միջոցների կամ ճամպրուկներով հերթ կանգնած ներդրողների, որ հերթական քարոզչական փուչիկ էր ընդամենը, այլ հասարակ աղքատ ադրբեջանցիների հաշվին։
Ու այս մասին սկսել են բարձրաձայն խոսել։ Հրապարակային քննարկումներ են սկսվել բազմաթիվ խնդիրների մասին, որոնք նախկինում շրջանցում էին, ինչպես, օրինակ, պետական բոլոր կորպորացիաների վնասով աշխատանքի և պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման։ Դիտարկվում է դժգոհության աճ էթնոտարածքներում, որին կանդրադառնամ առանձին։ Եվ այս ամենը սպասելի էր ու կանխատեսելի։
Պատերազմական հաղթանակը անխուսափելիորեն առաջացնում է էքսպեկտացիաների աճ հասարակ մարդկանց մոտ, որոնք Ալիևյան ռեժիմը հաստատ չի կարող և չի պատրաստում իրացնել համակարգային բարեփոխումների միջոցով։ Մեզ համար կարևոր երկու արձանագրում՝ Ալիևի վարչակազմը շատ ավելի ագրեսիվ է լինելու առաջիկայում և փորձելու է հանրային սպասումները կոնվերտացնել մեզ պարտադրվող զիջումների միջոցով։ Երկրորդ, Ալիևբեջանում դիտարկվում է ռեժիմի կողմից իշխանության կոերսիվ վերահսկողության թուլացումը կանխելու միտված քայլեր՝ կորերսիվ հավասարկշռության խախտումը բացառելու նպատակով։ Օրերս հայտարարվեց հանցագործների դեմ պայքարում անօդաչու սարքերի օգտագործման մասին, հանրային արձագանքը՝ իսկ ովքե՞ր են հանցագործները։ Այս պայմաններում, թող զարմանալի չթվա, էապես մեծանում են մեր հնարավորությունները այդ երկրում հանրային զարգացման ընթացքի վրա ազդելու։
Անկեղծ ասած, որևէ հույս չունեմ, որ մեր պետությունը այս վիճակում, այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել։
Մեզ համար բացառիկ նպաստավոր իրավիճակ է զարգանում և ձևավորվում են անհրաժեշտ նախադրյալներ Ալիևբեջանի կազմաքանդման համար։ Ու մենք պարտավոր ենք գործել։ Այս ընթացքում արվել է ամենակարևորը՝ ձևավորվել է բարձրակարգ մասնագիտական֊փորձագիտական թիմ, ընթացքի մեջ են Միջէթնիկ կոմունիկացիաների միջազգային կենտրոնի ձևավորման աշխատանքները։ Ավելի հանգամանալից առաջիկա օրերին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Գրողի ծոցը պետք է ուղարկել «ցավի վաճառականների» այս թափառախումբը
- Վարդան Բալյան. Փաշինյանի կառավարության ծրագրի վերջնական լրամշակումը իրականացվում է Բաքվում
- Վարդան Բալյան. Գործընթացը մեկնարկել է, իշխանություններն ակտիվացնում են ներքին կեղծ օրակարգեր
- Վարդան Բալյան. Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը
- Վարդան Բալյան. Այլանդակություն է, ոչ թե ընտրություն
- Վարդան Բալյան. Իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ
- Վարդան Բալյան. Հայ մարդկանց մեծ մասը փնտրում է տարբերակ սրանց բոլորին գրողի ծոցն ուղարկելու համար
- Վարդան Բալյան. Մոտենում ենք սահմանագծի, երբ սրանց հեռացնելու բոլոր միջոցները դառնում են սահմանադրական
- Վարդան Բալյան. Կորուստները անհնարին պետք է լինեին, եթե անգիտությամբ կամ դիտավորությամբ չարվեին կոպտագույն սխալներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան