Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
«Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ մեկտեղ նաև ներկայացվել է Սահմանադրական դատարանին գրություն-միջնորդություն ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իրենք ՍԴ անկաշկանդության վերաբերյալ ունե՞ն վստահություն։
Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում գրությունը քննության առարկա կդարձնի։
«Պատճառը շատ հստակ է, Վահե Գրիգորյանը, տեղյակ եք, մասնակցել է որպես դատավարական հակառակորդ՝ կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանը պաշտպանում էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանդրականությունը, չնայած ինքը համոզված է, որպես մասնագետ, որ ունի մեծ փորձ նաև ՄԻԵԴ-ում աշխատանքի, հակառակ կարծիքը կարող էր ունենալ։
«Ելնելով դրանից, մենք գտնում ենք, որ Վահե Գրիգորյանը որոշակիորեն ունի կանխակալ վերաբերմունք։ Այս հանգամանքների լույսի ներքո նման միջնորդություն եղել է»,- ասաց նա։
Վարդևանյանը նկատեց, որ ՍԴ որոշումներին կարելի է գնահատական տալ դրանց կայացումից ու ծանոթացումից հետո։ Նա հիշեցրեց, որ ՍԴ որոշումը չի կարող լինել ավելի ուշ, քան ՍԴ դիմումի մուտքագրումից 15 օր անց։
«Նախապես գնահատական տալը իրավաբանական համայնքում այդքան էլ ընդունված մոտեցում չէ։ Վստահությունը իրավական կատերգորիա չէ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Մի պարզ շղթա ենք բացահայտել, թե ինչու Փաշինյանը մնաց պաշտոնակատար
- Վարդևանյան. Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ