Տիգրայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի այսօր
Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված Տիգրայի շրջանում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե լա Ռիվյերը, գրում է Tass-ը։
«Մենք՝ եվրոպական մի խումբ այլ երկրների հետ, խնդրել ենք հանդիպում, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրվա երկրորդ կեսին», - ասել է դեսպանը:
Նշվում է, որ Եթովպիայի կառավարությունը երկուշաբթի օրը միակողմանի, առանց նախապայմանների հրադադար է հաստատել Տիգրայ նահանգում: Եթովպիայի դաշնային Fana հեռուստաալիքի պորտալում հրապարակված կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ քայլը կատարվել է Տիգրա նահանգի ժամանակավոր վարչակազմի խնդրանքով և ֆերմերների շահերից ելնելով, որոնց համար սկսվել է նոր գյուղատնտեսական սեզոնը, ինչպես նաև մարդասիրական գործողություններին նպաստելու համար:
Հրադադարի մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» (TPLF) ուժերը գրավեցին նահանգի մայրաքաղաքը և դրա տարածքի մեծ մասը: Ապստամբները չեն հաստատել հրադադարը պահպանելու իրենց պատրաստակամությունը:
Տիգրայում TPLF-ի դեմ պայքարում են նաև Եթովպիայի կենտրոնական իշխանություններին դաշնակից հարևան Էրիթրեա պետության ուժերը:
Նշենք, որ Տիգրայը Եթովպիայի ինը շրջաններից մեկն է։ Այն հյուսիսում սահմանակից է՝ Էրիթրեայի, արևմուտքում՝ Սուդանի, արևելքում՝ Աֆարի, իսկ հարավում՝ Ամհարայի շրջանի հետ: Այն ունի 5մլն-ից ավել բնակչություն։
Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտական կենտրոնի տվյալներով, Տիգրայի մարտերը հանգեցրել են հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր փախստականներ անցել են Սուդանի սահմանը:
Եթովպիան սահմանափակում էր ԶԼՄ-ների մուտքը հակամարտությունից տուժած
տարածաշրջան, և Տիգրայը հաղորդակցման շրջափակման մեջ է, քանի որ հակամարտությունը մոլեգնում է դաշնային և տարածաշրջանային ուժերի միջև:
Հակամարտությունը սկսվել է 2020թ․-ի նոյեմբերին, երբ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը փորձեց հեռացնել երկրի քաղաքականությունը էթնիկ ֆեդերալիզմից, որը տարածաշրջանային ազդեցություն էր տալիս առանձին էթնիկ խմբերին՝ միաձուլելով Եթովպիայի ժողովրդական հեղափոխական ժողովրդավարական ճակատի էթնիկ և տարածաշրջանային կուսակցությունները, որը 30 տարի ղեկավարում էր Եթովպիան՝ դառնալով համապետական «Բարգավաճում» կուսակցություն:
TPLF-ը, որը Եթովպիայի ներսում գտնվող ռազմական և քաղաքականապես հզոր սուբյեկտ է ու ներկայացնում է ընդհանուր բնակչության 6% -ը, հրաժարվեց անդամակցել նոր կուսակցությանը և պնդեց, որ Աբի Ահմեդը դարձել է ոչ լեգիտիմ կառավարիչ՝ տեղափոխելով 2020 թ. օգոստոսի 29-ին նշանակված ընդհանուր ընտրությունները COVID-19-ի պատճառով անորոշ ժամկետով 2021-ին:
TPLF-ը անցկացրեց տարածաշրջանային ընտրություններ Տիգրայում` 2020-ի սեպտեմբերին, իսկ դաշնային կառավարությունը Տիգրայի ընտրությունները հայտարարեց անօրինական: Իրավիճակը վերաճեց բռնության նոյեմբերի 4-ից։
Հարակից հրապարակումներ`
- Իմ երկիրը փորձանքի մեջ է ու ես անձնական ցավ ունեմ. ԱՀԿ ղեկավարը՝ Եթովպիայի Տիգրայի հակամարտության մասին
- Եթովպիայի Տիգրայի շրջանի ղեկավարների կոչ են անում ՝ դատապարտել քաղաքացիների նկատմամբ «իրականացվող ջարդը»